Ինձ ինչ հիշում եմ՝ հիդրանտ ենք փոխում, պարոն Փամբուխչյան, հասկացեք գործն ինչ փուլում է․ Ավինյան


Ինձ ինչ հիշում եմ՝ հիդրանտ ենք փոխում, պարոն Փամբուխչյան, հասկացեք գործն ինչ փուլում է․ Ավինյան
Դեկտեմբեր 18 10:50 2023

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվեց չաշխատող հիդրանտների փոփոխության կամ  նորոգման հարցը։

Քաղաքապետարանի շինարարական և բարեկարգման վարչությունից հայտնեցին, որ Երևանում չգործող թվով 101 հիդրանտների կառուցման կամ  նորով փոխարինման աշխատանքները հետևյալն են․ թվով 28 հիդարանտներ տեղադրվել են, 49-ի նորոգման աշխատանքներն էլ ավարտված են և անհրաժեշտ է իրականացնել ջրանջատում՝  հիդրանտները ջրագծին միացնելու համար։

Տիգրան Ավինյանին տեղեկացրեցին, որ այս ուղղությամբ դեռ աշխատանքներ են կան անելու և խնդրեցին հանձնարարականը երկարաձգել մինչև փետրվար։

«Այս հիդրանտներն էլ․․․ ինձ ինչ հիշում եմ՝ հիդրանտ ենք փոխում, պարոն Փամբուխչյան, կխնդրեմ հետևեք, հասկացեք գործն ինչ փուլում է»,- տեղակալին հանձնարարեց քաղաքապետը։