Կապան-Սիսիան-«Զանգեր» ճանապարհը փակ է բեռնատարների համար, Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է


Կապան-Սիսիան-«Զանգեր» ճանապարհը փակ է բեռնատարների համար, Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է
Դեկտեմբեր 18 08:26 2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը (բեռնատարների համար)։

Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Շիրակի մարզի Բավրա, Լանջիկ, Ջաջուռ գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Տիգրանաշենի ոլորաններում և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։