Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև օկուպացված Արցախում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը ասել է՝ նոր ընտրատեղամասեր կստեղծվեն Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում։
Նշենք, որ Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի են ունեալու արտահերթ նախագահական ընտրություններ։










