Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է ձյուն. եղանակի տեսություն


Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է ձյուն. եղանակի տեսություն
Դեկտեմբեր 17 12:34 2023

Այսօր՝ հատկապես երեկոյան ժամերին հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք։

Դեկտեբերի 17-ի լույս 18-ի գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։  Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 17-ի գիշերը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Հանրապետության տարածքում այսօր և դեկտեմբերի 18-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, դեկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը՝ ևս 7-10 աստիճանով։