Դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օգտին քվեարկել են նաև նրա երկու ընկերները


Դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օգտին քվեարկել են նաև նրա երկու ընկերները
Դեկտեմբեր 17 09:43 2023

Երեկ ցերեկը հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը: Խոսքը Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի՝ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբոր մասին է:

Դեկտեմբերի 14-ին՝ ուշ երեկոյան, 168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ Տիգրան Փոլադյանի նկատմամբ գործընթաց է սկսվում, որն իր հանգուցալուծումն է ստանում ԲԴԽ-ում:

 

Ինչպես և ակնկալվում էր, միջնորդությունը բավարարվեց. ԲԴԽ-ն միաձայն քվեարկեց դատավոր Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օգտին: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ միջնորդությունը ԲԴԽ տարել էր անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ի դեպ, հատկանշական է, որ միաձայն կողմ քվեարկողների մեջ նաև ԲԴԽ 2 դատավոր-անդամներն էին՝ Սնանկության դատարանը ներկայացնող Արթուր Աթաբեկյանը և Արմավիր քրեական դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, ովքեր, ի դեպ, Տիգրան Փոլադյանի մտերմագույն ընկերներն են:

Ավելին՝ այստեղ