Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով՝ Հայաստանն ազատ է արձակում ադրբեջшնցի երկու զինծառայողի. Նիկոլ Փաշինյան


Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով՝ Հայաստանն ազատ է արձակում ադրբեջшնցի երկու զինծառայողի. Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբեր 8 00:05 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ գերիների փոխանակման համատեղ պայմանավորվածությանը․

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի։

Հայաստանն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների», - գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը հրապարակվել էր ավելի վաղ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նաև ազատ արձակված հայ զինծառայողների անունները։