Ադրբեջանին են վերադարձվում ՀՀ մուտք գործած դիվերսանտները, որից մեկը պահնորդին սպանած Ախունդովն է


Ադրբեջանին են վերադարձվում ՀՀ մուտք գործած դիվերսանտները, որից մեկը պահնորդին սպանած Ախունդովն է
Դեկտեմբեր 7 23:13 2023

Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում ՀՀ մուտք գործած դիվերսանտներին, որից մեկը այսօր ցմահ ազատազրկման դատապարտված և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին սպանած Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովն է։

Հիշեցնենք՝ Հուսեյն Ախունդովն ու Ագշին Բաբիրովը ապրիլի սկզբին ապօրինի հայտնել էին Հայաստանի տարածքը։ Նրանք կալանավորվել էին։ 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարության մեջ ասվում է․ 

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»։