Ադրբեջանում աշակերտներին սովորեցնում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը


Ադրբեջանում աշակերտներին սովորեցնում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը
Նոյեմբեր 28 21:31 2023

Ադրբեջանցի լրագրողը X–ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Ադրբեջանի՝ համաշխարհային պատմության 9-րդ դասարանի դասագրքից և նշել, որ ադրբեջանական դպրոցներում աշակերտներին սովորեցնում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։

«Համաշխարհային պատմության 9-րդ դասարանի դասագրքի առաջին բաժնի առաջադրանքը՝ «Հիմնավորել, որ Հայոց ցեղասպանությունը հորինվածք ​​է»»,– կից գրել է նա։