«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունում երեկ նիստ են հրավիրել, մասնակցել է նաև նախօրեին մանդատ ստացած Լևոն Քոչարյանը: Քննարկել են երեքշաբթի մեկնարկող ԱԺ-ում իրենց անելիքները։ ՔՊ-ում անհամբերությամբ են սպասում Լևոն Քոչարյանին և նրան սադրելու, ճնշելու, նրա հոր մուռն իրենից հանելու քայլեր են նախապատրաստել։ Ընդդիմադիրները որոշել են վերցնել նետված ձեռնոցը և «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ, եթե նրանք փորձեն իրավիճակը թեժացնել։
Մեր աղբյուրն ասաց, որ մինչև վերջ կռվելու են և երեկվա նիստում քննարկել են հնարավոր սցենարները ու իրենց արձագանքները: «Հայաստան» խմբակցությունը որոշել է մասնակցել նաև բյուջեի քննարկմանը, որին ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը»։