Չեմ կարող մեկնաբանել մի մարդու ասածներ, ով ստամոքսով է գնահատում հայրենիքը. Հայկ Մամիջանյան


Չեմ կարող մեկնաբանել մի մարդու ասածներ, ով ստամոքսով է գնահատում հայրենիքը. Հայկ Մամիջանյան
Նոյեմբեր 9 18:10 2023

«Ես չեմ կարող մեկնաբանել մի մարդու ասածներ, ով ստամոքսով է գնահատում հայրենիքը, ստամոքսով է մտածում, թե ինչպես, իբր թե, բարեկեցություն ապահովի սեփական  երկրի համար»,-այս մասին ի պատասխան լրագրողների  հարցին ի պատասխան հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների իրականացման, սահմանները բացելու շնորհիվ լավ ապրելու մասին խոսողներին։

«Մենք հայրենիքը ստամոքսով չենք սիրում, մենք հայրենիքը սիրում ենք սրտով և մտքով։ Դա մեր և իրենց բազմաթիվ տարբերություններից մեկն է»,-ասաց նա։