Ովքե՞ր կմրցեն Կապանի քաղաքապետի պաշտոնի համար


Ովքե՞ր կմրցեն Կապանի քաղաքապետի պաշտոնի համար
Հոկտեմբեր 31 22:21 2026

Նոյեմբերի 29-ին կայանալիք Կապանի ավագանու համամասնական ընտրություններին կմասնակցեն 3 քաղաքական ուժեր՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը գլխավորում է «Շանթ դաշինք»-ի ընտրական ցուցակը։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Տիգրան Աղասյանը, ՔՊ ընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Բաբայանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին համամասնական ընտրակարագով ավագանի կընտրեն Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների, կուսակցություն­ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն ավարտվել է երեկ՝ հոկտեմբերի 30-ին՝ժամը 18:00-ին: