Փաշինյանը Փարիզ է մեկնել կնոջ հետ


Փաշինյանը Փարիզ է մեկնել կնոջ հետ
Նոյեմբեր 9 13:58 2023

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Կառավարությունից հայտնում են՝ այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին: