Սցենարիստ, հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Մի նախկին ընկեր ունեի, որ 18թ. Իմ քայլից պատգամավոր էր դարձել ու դե մինչև 20թ. դեռ շփվում էինք: Ինձ հաճախ մեղադրում էր, որ ԱԺ-ն անլրջացնում ենք, իբրև կրկես ենք ներկայացնում, ակնարկում էր, որ պատվեր ա դրա մեջ նկատում մութ ուժերից, իսկ իրանք ուզում են այն կայացնել որպես ինստիտուտ: Ու դե նենց չի, որ 19թ. էս սաղ եզությունները չէին կատարվում հենց իրանց «ինստիտուտ»-ում՝ էլի աներձագ պատգամավոր կար, էլի լեզվակռիվ, խփոցի, քֆուր, ՍԴ շրջափակելու կոչեր, հենց ԱԺ-ն շրջափակելը ու հրաժարական պահանջելը: Այսինքն տարրական էշությունից մինչև ուղղակի հակասահմանադրական մի քանի էջանոց մենյու էր: Բայց էյֆորիան դեռ օդում կախված էր: |
«Իրանց շնորհիվ ԱԺ-ն կայունացավ որպես կրկես ու մահացավ որպես «ինստիտուտ»». Նարեկ Մարգարյան
Աղբյուրը` Նարեկ Մարգարյան