Կրոնական գործոնը մեր դեմ օգտագործել փորձող Բաքուն լռում է Գազայի հիվանդանոցի պայթյունից հետո


Կրոնական գործոնը մեր դեմ օգտագործել փորձող Բաքուն լռում է Գազայի հիվանդանոցի պայթյունից հետո
Հոկտեմբեր 19 10:36 2023

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Գազայի հիվանդանոցի վրա մահաբեր հարձակումից հետո, երբ արդեն նույնիսկ Էրդողանական վարչախումբը և Պակիստանն են ստիպված խիստ հռետորաբանությամբ հանդես գալ Թել-Ավիվի հասցեին, իսկ մահմեդական պետություններում նաև զանգվածային բողոքի ցույցեր են, Բաքվի բարբարոսական վարչախումբը շարունակում է մնալ Իսրայելի հիմնական դաշնակիցը և պլացդարմը իսլամադավան բնակչություն ունեցող երկրների շարքում։

Բազմաթիվ անգամներ կրոնական գործոնը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ օգտագործել փորձած Բաքվի երեսպաշտ վարչախումբն այժմ քար լռություն է պահպանում Գազայում ոչ միայն հիվանդանոցի, այլ նաև մզկիթի վրա հրթիռային հարձակումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ճիշտ աշխատանքի դեպքում այս  արհեստածին կազմավորումը իսլամական աշխարհում բարոյազրկելու, «հերձվածող» դարձնելու և առանց դաշնակից թողնելու գործում։

Հայաստան պետություն-ամրոցի գաղափարը պետք է ենթադրի ոչ միայն մեր հզորացում և ամրապնդում, այլ նաև թշնամու հնարավորին թուլացում և մեկուսացում, իսկ այդպիսի հնարավորություններ կան և դեռ էլի լինելու են»։