Բժիշկները նշել են քաղցկեղի առաջին նշանները եւ դրա կանխարգելման խորհուրդներ տվել


Բժիշկները նշել են  քաղցկեղի առաջին նշանները եւ դրա կանխարգելման խորհուրդներ տվել
Հոկտեմբեր 18 14:59 2023

Մշտական ցավը կարող է լինել քաղցկեղի առաջացման ախտանշան։ Այս մասին Թելեգրամ-ալիքի իր էջում նշել է ռուս ուռուցքաբան Իվան Կարասեւը։

Նա կոչ է արել «չդիմանալ» գլխացավին, որը երկար ժամանակ չի անցնում եւ որի դեմ անօգուտ են դեղամիջոցները, տեղեկացրել է РенТВ-ն։ Վտանգավոր նորագոյացությունների առաջացման մասին կարող են նախազգուշացնել նաեւ աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները եւ մաշկածածկույթի փոփոխությունները։