Մոտակա ժամերին Ստեփանակերտում կկայանա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը


Մոտակա ժամերին Ստեփանակերտում կկայանա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Հոկտեմբեր 2 15:37 2023

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մոտակա ժամերին Ստեփանակերտում. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի աղբյուրը։

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումները կայացել են ադրբեջանական Եվլախում և օկուպացված Արցախի Իվանյան գյուղում:

 

Արցախյան կողմից բանակցություններին մասնակցում են Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում: