Կանադայի հայ համայնքը Տորոնտոյում ցույց է անցկացրել ի աջակցություն Արցախի


Կանադայի հայ համայնքը Տորոնտոյում ցույց է անցկացրել ի աջակցություն Արցախի
Սեպտեմբեր 30 10:03 2023

Տորոնտոյում Կանադայի հայ համայնքը ցույց է իրականացրել ի աջակցություն Արցախի։ Այս մասին տեղեկացրել է DEFCONTV-ն։

DEFCONTV-ի Х-ի միկրոբլոգում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես են հարյուրավոր հայ երիտասարդներ անցնում շարքերով, Արցախի դրոշով եւ պաստառներով, որոնց վրա Արցախին օգնության եւ ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու կոչեր են։