«Ղարաբաղ Տելեկոմի»-ի հեռախոսահամարները Հայաստանի տարածքում կգործեն


«Ղարաբաղ Տելեկոմի»-ի հեռախոսահամարները Հայաստանի տարածքում կգործեն
Սեպտեմբեր 29 19:10 2023

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտնել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ղարաբաղ Տելեկոմի» Ձեր հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում»։

Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Արցախում «Ղարաբաղ Տելեկոմի» հասանելիությունը դադարեցվել է։