«Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր». Անդրանիկ Քոչարյան


«Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր». Անդրանիկ Քոչարյան
Սեպտեմբեր 29 16:02 2023

«Արցախը կողոպտել չէր կարելի, դուրդ եկե՞լ է: Բա խի՞ կողոպտեցին: Իսկ էս, որ ստորագրեցին, դու ի՞նչ զգացում ունես: Գիտես չէ՞, եթե չէիր ստորագրում, դու հեռանկար էիր թողնում ինձ ու քեզ, քո երեխեքին, իմ երեխեքին: Բայց երբ ստորագրում ես, լուծարում է պետություն, որտեղ ո՞վ ես դու, ա՛յ տղա, քեզ որտեղի՞ց հայտնաբերեցին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախագահի ստորագրած հրամանագրի մասին՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Մեր հարցին՝ այլ ելք կա՞ր, երբ որ այսպես ասած` ատրճանակը պահած է մարդու ճակատին, մարդը ո՞նց կարող էր ուրիշ որոշում կայացնել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես կվերցնեի այդ ատրճանակը, որովհետեւ էս արդեն ուրիշ խնդիր է, բա որ եկել էր, չգիտե՞ր, որ ատրճանակ են դնելու գլխին, կարող է ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/09/29/1373124/?fbclid=IwAR2J3dRyueLZuzRyGjKJ4Xo_jC13VBdWEiaJb1dH9aRZ3pgDtjLrf4lVNpw