Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում


Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում
Սեպտեմբեր 28 15:32 2023

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել 2024 թվականի սկզբին։ Տեղեկությունը  «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցերով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շոնինը։ Նա նշել է, որ այժմ աշխատակիցների համար ծառայողական և բնակելի տարածքներ են ընտրում։

 

 

Դիվանագետի խոսքով՝  ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության բացման դրդապատճառներն ակնհայտ են, Սյունիքի մարզում բավական շատ են ՌԴ քաղաքացիները` Մեղրիի սահմանապահ ջոկատի (Իրանի հետ սահմանին.– խմբ.) աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները, ՌԴ այն քաղաքացիները, որոնք ստիպված են հյուպատոսական ցանկացած հարցով Երևան հասնել (Կապանից Երևան ճանապարհը շուրջ 5 ժամ է տևում. խմբ.)։

 

«Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, Երևանից հեռու լինելը խոսում են այն մասին, որ հյուպատոսական ներկայությունն այստեղ պարզապես անհրաժեշտություն է։ Մենք հյուպատոսություն ունենք, որը գործում է Գյումրիում, և Հայաստանի հյուսիսում ՌԴ հյուպատոսական ծառայություններ ստանալու ցանկություն ունեցողները կարող են դիմել այնտեղ, ինչը և անում են։ Նման կետ վաղ, թե ուշ պետք է բացվեր նաև այստեղ», – նշել է Շոնինը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։