«Ռուբեն Վարդանյանին ինչի՞ մեջ են մեղադրում, որ ինքը ֆինանսավորել է տեռորիստներին, անգամ դա ինքը չի հասցրել անի, շատ կներեք». Լարիսա Ալավերդյան


«Ռուբեն Վարդանյանին ինչի՞ մեջ են մեղադրում, որ ինքը ֆինանսավորել է տեռորիստներին, անգամ դա ինքը չի հասցրել անի, շատ կներեք». Լարիսա Ալավերդյան
Սեպտեմբեր 28 19:11 2023

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել եւ  ըստ Ադրբեջանի պետական   անվտանգության ծառայության, նա «պատասխանատվության է ենթարկվել ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման, պետական   սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչություններ կատարած լինելու և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքով»։ Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց՝ այն, որ Ռուբեն Վարդանյանին առեւանգում ու մեղադրանք են առաջադրում, Սամվել Բաբայանը, Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, ապահով գալիս են Հայաստան, Դավիթ Բաբայանը ինքն է հանձնվում Ադրբեջանին, ապացուցում է, որ ամեն ինչ պայմանավորված է.

«Ադրբեջանցիները գիտեն ում են վերցնում, ում են բաց թողնում: Նրանց, ում պետք է, որ առաջինը լինեն այն ցուցակի մեջ, որոնք տեռորիստ են, այս են, այն են, եթե նրանց բաց են թողնում, նշանակում է՝ նրանք սպասարկում են իրենց շահերը: Ես ափսոսում եմ, ես գիտեմ աստեղային ժամերը Սամվել Բաբայանի, բայց այսօրվա վիճակում մենք պետք է սթափ լինենք եւ հստակեցնենք, որ Ռուբեն Վարդանյանին, որը ամբողջովին քաղաքացիական դեմք է, որեւէ ռազմական գործողություններում չմասնակցած, ձերբակալում են, նշանակում է՝ նրա գաղափարախոսությունը եւ գործունեությունը եղել է ի նպաստ Արցախի: Ռուբեն Վարդանյանին ինչի՞ մեջ են մեղադրում, որ ինքը ֆինանսավորել է տեռորիստներին, անգամ դա ինքը չի հասցրել անի, շատ կներեք»:

Ավելին՝ այստեղ