Անցակետում Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալությունները չափազանց անհանգստացնող են. Նիկոլ Փաշինյան


Անցակետում Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալությունները չափազանց անհանգստացնող են. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 28 07:55 2023

Անցակետում ու մինչև անցակետը Ադրբեջանի կողմից տեղի են ունենում կամայական ձերբակալություններ, կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա, ըստ վարչապետի, չափազանց անհանգստացնող փաստ է։

«Պետք է արձանագրենք, որ մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն՝ կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային ատյաններում, սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, քանի այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձևով»,- նշեց Փաշինյանը։