Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա


Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա
Սեպտեմբեր 28 07:52 2023

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է Հայաստանի քաղաքացիների երկու մեքենա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Շուշի-Բերձոր (Լաչին) հատվածում։

Նախ՝ խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնն է շրջվել, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը տարածվել է ճանապարհի եզրին կայանված ՀՀ քաղաքացիների մեքենաների վրա։