Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ


Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ
Սեպտեմբեր 28 11:25 2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները և Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ:

Ես մի անգամ այդ հակակոռուպցիոն դատարանների բուրգը համեմատել եմ ստալինյան տռոյկաների հետ: Ես սխալվել եմ: Ստալինյան տռոյկաները շատ ավելի ազնիվ էին իրենց ռեպրեսիաների մեջ»։