Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում․ քաղաքապետարան


Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել  են և այժմ գտնվում են Խնձորեսկում․ քաղաքապետարան
Սեպտեմբեր 28 06:17 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը  շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել  են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:

Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց  որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր: