«Ես պատրաստ էի դրան առաջին իսկ օրվանից, ես դա գիտեի»․ Վարդանյանի հարցազրույցը՝ գերեվարվելուց առաջ


«Ես պատրաստ էի դրան առաջին իսկ օրվանից, ես դա գիտեի»․ Վարդանյանի հարցազրույցը՝ գերեվարվելուց առաջ
Սեպտեմբեր 28 00:34 2023

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի կողմից գերեվարվելուց մեկ շաբաթ առաջ հարցազրույց է տվել  The Guardian պարբերականին և ասել, որ գիտի՝ ինքը թիրախ է դառնալու ադրբեջանական ուժերի համար։

 
 

«Սա է կյանքը», - ասել է նա:  «Եթե պատրաստ եք մեռնել ձեր երկրի համար, ապա դա լավ է: Դա վատ է, բայց պետք է պատրաստ լինեք, եթե ինչ-որ կարևոր բան եք անում... պատմության ավարտը կարող է շատ վատ լինել: Եվ ես պատրաստ էի դրան առաջին իսկ օրվանից, ես դա գիտեի»,– ասել է Վարդանյանը: