Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը առաջիկա կիրակին հռչակել է Արցախի զորակցության օր


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը առաջիկա կիրակին հռչակել է Արցախի զորակցության օր
Սեպտեմբեր 27 22:42 2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը առցանց հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդներիհետ: Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

 

Հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Արցախի ժողովրդին զորակցությունն էր:

 

Նորին Ս. Օծությունը թելադրել է առաջնորդներին եւ թեմի իշխանություններին

 

 

Ա) Առաջիկայ Կիրակի, 1 Հոկտեմբերը նկատել Արցախի զօրակցության օր՝ հոգեհանգիստ կատարելով Արցախի նահատակների հոգիների, ինչպես նաեւ աղոթել հիվանդների շուտափույթ ապաքինման եւ ընդհանրապես տագնապի մեջ գտնվող մեր զավակների բարօրութեան համար:

 

Բ) Գործնապես մասնակից դառնալ ի խնդիր Արցախի մեր ժողովրդին անվտանգության եւ իրավունքների պաշտպանության տեղի ունենալիք ցոյցերի եւ հրապարակային այլ նախաձեռնություններին:

 

Գ) Օժանդակել Արցախի մեր զավակներին ընկերային-տնտեսական կարիքներին՝ թէ՛ Արցախի եւ թե Հայաստանի մեջ: