Միայն Տաթեւ ճոպանուղին եւ "Ավրորա" մրցանակաբաշխությունը բավարար են` ասելու համար, որ Ռուբեն Վարդանյանը ՀՀ զարգացման գործում մեծ ավանդ ունի, բայց ծանոթացեք ամբողջական ցանկին


Միայն Տաթեւ ճոպանուղին եւ "Ավրորա" մրցանակաբաշխությունը բավարար են` ասելու համար, որ Ռուբեն Վարդանյանը ՀՀ զարգացման գործում մեծ ավանդ ունի, բայց ծանոթացեք ամբողջական ցանկին
Սեպտեմբեր 27 17:24 2023

Միայն Տաթեւ ճոպանուղին եւ "Ավրորա" մրցանակաբաշխությունը բավարար են` ասելու համար, որ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության զարգացման գործում մեծ ավանդ ունի, սակայն ոմանք նախընտրում են խոսել հարցազրույցների կոնտեքստից կտրված երկու սին մտքի վրա։ Դրա պատճառն այն է, որ շատերը չեն սիրում կայացած եւ հաջողակ մարդկանց։

Ռուբեն Վարդանյանի համար պետք է պայքարել եւ ամեն բան անել նրան Հայաստան վերադարձնելու համար։

 

1. Ռուբեն Վարդանյանը կառուցել է Տաևի ճոպանուղին, որն աշխարհում ամենաերկարն է:

 

2. Ռուբեն Վարդանյանը նախաձեռնել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը 2008 թվականին։ Ծրագրին աջակցել է 161 գործընկեր՝ 18 երկրներից։ Ծրագրի շրջանակում 2010 թվականին ամբողջությամբ վերականգնվել է վանական համալիրի կառույցներից մեկը՝ Ձիթհանը։ 2016 թ․ վերականգնվել է վանական համալիրի Հյուսիսային մուտքը, ինչպես նաև մուտքի հարակից աղբյուրը։ Ներկայումս ընթանում է Սուրբ Աստվածածին վերդարպասյա եկեղեցու վերականգնումը։

 

3. Վարդանյանը հիմնել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը: «Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի Երևանում՝ մեծարելով մերօրյա հերոսներին՝ նրանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկում՝ ուրիշներին փրկելու համար։

 

4. 2016 թվականին Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ ստեղծել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (Foundation for Armenian Science and Technology, FAST)՝ երկրում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր ձևավորելու, Հայաստանի ու սփյուռքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները համախմբելու համար:

 

5. 2015 թվականին ավարտվել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Սուրբ Գևորգի վերականգնումը։ Վերականգնումը տևել է 3 տարի և իրականացվել է բացառապես բարերարների՝ Ռուբեն Վարդանյանի, Ալբերտ Ավդոլյանի, Սերգեյ Սարկիսովի և այլոց միջոցներով։

 

6. 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ տաճարի և եկեղեցական համալիրի բացման և օծման արարողությունը։ Այդ առիթով սեպտեմբերի 18-ին Ռուբեն Վարդանյանին, այլ բարերարների հետ միասին, շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը

 

7. «Հայաստան-2020» և «Հայաստան-2031» ծրագրերի նախաձեռնողներից մեկն է, որոնց նպատակը երկրի ու հայ ազգի զարգացման սցենարների մշակումն է։ ՀՀ կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հոգաբարձուերի անդամ է եղել։ 2016 թ-ից Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) տնօրենների կենտրոական խորհրդի անդամ ։ 2007 թ-ից մինչև 2014 թ․ եղել է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2008 թ-ից մինչև 2017 թ․՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

#ազատություն_Վարդանյանին