Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ


Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
Սեպտեմբեր 27 16:30 2023

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, Armday.am-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է գտնվում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունից հաստատել են Ռուբեն Վարդանյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։ Պետական ​​սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու քաղաք։

Նշվում է, որ Վարդանյանը հանձնվել է համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։