«Ապրելու երկիրը» Արցախից բռնի տեղահանվածներին կացարաններ կտրամադրի Ալավերդիում և Նոյեմբերյանում


«Ապրելու երկիրը» Արցախից բռնի տեղահանվածներին կացարաններ կտրամադրի Ալավերդիում և Նոյեմբերյանում
Սեպտեմբեր 27 12:12 2023

«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը․

«Արցախի Հանրապետության սիրելի հայրենակիցներ,

Առկա են ազատ կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում։

Մեր թիմը պատրաստ է աջակցել ձեզ՝ տեղափոխվելու այդ համայնքներ և կազմակերպելու ժամանակավոր կամ մշտական բնակությունը նշված համայնքներում։

Ընթացքում կիրականացվեն նաև այդ համայնքներում ապրող արցախցիների այլ կարիքների մասով աջակցություններ։

Խնդրում ենք զանգահարել կուսակցության գլխավոր գրասենյակ՝ (077) 12-12-12 հեռախոսահամարով»։