Իշխանություններն ի վիճակի չեն կանխել արդեն Հայաստանին ուղղվող Ադրբեջանի նոր ճնշումներն ու պարտադրվող պահանջները. Աբրահամյան


Իշխանություններն ի վիճակի չեն կանխել արդեն Հայաստանին ուղղվող Ադրբեջանի նոր ճնշումներն ու պարտադրվող պահանջները. Աբրահամյան
Սեպտեմբեր 27 11:00 2023

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին, բայց ՀՀ իշխանության հիմնական քննարկումները դրսի կառույցների և հիմնական խաղացողների հետ հիմնականում հումանիտար բնույթի խնդիրներն են:

Հասկանալի է, որ այս իշխանության համար գերխնդիրն Արցախի հանձնումն էր` ինչ գնով էլ լիներ, սակայն հարցն այն է, որ նույնիսկ հիմա ի վիճակի չեն այս պայմաններում կանխել արդեն Հայաստանին ուղղվող Ադրբեջանի նոր ճնշումներն ու պարտադրվող պահանջները:

Եթե սրանք են անտարբեր մարդկային ճակատագրերի և ՀՀ տարածքային ամբողջականության համար, բնական է, որ ուրիշները մեր փոխարեն ոչ մեր անվտանգության, ոչ  էլ պետականության հարցով չեն զբաղվելու»: