Ադրբեջանում էլ բողոքի մեծ ալիքներ են․ «Իրավունք»


Ադրբեջանում էլ բողոքի մեծ ալիքներ են․ «Իրավունք»
Սեպտեմբեր 27 09:24 2023

Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով այս օրերին Արցախում առկա իրավիճակի հետ կապված Թուրքիայում առաջացած մթնոլորտին, Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականին խմբագիր, հրապարակախոս Բագրատ Էստուկյանը նման պատկեր նկարագրեց.

 

-Թուրքիայում կան մտավորականներ, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Արցախում բնակվող հայերի դեմ իրականացվող ադրբեջանական համատարած սպանդի դեմ: Նրանք ստորագրահավաք են սկսել ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների: Այդ մտավորականների թիվն էլ քիչ չէ, մոտ 120 թուրք մտավորականներ են, որոնք ընդդիմանում են Ադրբեջանի ոճրագործություններին:

 

Ավելին ասեմ` Ադրբեջանում էլ բողոքի մեծ ալիքներ են, ադրբեջանցիները բողոքում են, որ ամբողջ ֆինանսները ուղղվում են ԼՂ, իսկ իրենք թանկության մեջ են»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում