ԼՂ-ում պայթյունից տուժած 7 քաղաքացի արդեն Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում է․ 4 հոգի վերակենդանացման բաժանմունքում է․ Լուսանկարներ


ԼՂ-ում պայթյունից տուժած 7 քաղաքացի արդեն Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում է․ 4 հոգի վերակենդանացման բաժանմունքում է․ Լուսանկարներ
Սեպտեմբեր 26 15:09 2023

Լեռնային Ղարաբաղում  պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:



ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:



Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: