Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը


Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը
Սեպտեմբեր 26 11:43 2023

«Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը։
Մաղթանքս մեկն է.  խաղաղ երկրում ապրես ու իմ ու քո Արցախ վերադառնաս...»,-իր էջում գրել է Արև Աբելյանը։

Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոնը մի քանի օր է աշխատում է արտակարգ ռեժիմով և   բժշկական թիմի 24֊ժամյա  հերթապահությամբ։

«Շտապօգնության կայանը նույնպես  ծանրաբեռնված է։ Կայանի  կողմից Կոռնիձորում շուրջօրյա  հերթապահություն է իրականացվում։
Գորիսի ԲԿ֊ի սպիտակ բանակը արցախցիների կողքին է և անում է հնարավոր ամեն բան՝  մեր հայրենակիցներին առողջություն պարգևելու  գործում»,-ավելի վաղ հայտնել էին  ԲԿ-ից։