Երևանում անհնազանդության ակցիայից բերման ենթարկվածների թիվը հասել է 56-ի


Երևանում անհնազանդության ակցիայից բերման ենթարկվածների թիվը հասել է 56-ի
Սեպտեմբեր 26 11:26 2023

Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 56 մասնակից։ Այս մասին 24News-ին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Նշենք, որ վաղ առավոտից մեկնարկել են բողոքի ակցիաները, որի ընթացքում քաղաքացիները փողոցներ են փակում՝ պահանջելով գործող իշխանության հրաժարականը։