ԱՀ-ից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում․ բուժհաստատություն է տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա


ԱՀ-ից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում․ բուժհաստատություն է տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա
Սեպտեմբեր 26 07:06 2023

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում:Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։

 

Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:

 

Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են համարժեք բուժօգնություն: