Պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար․ Շատ շտապ, առանց հապաղելու․ Արցախի ՄԻՊ


Պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար․ Շատ շտապ, առանց հապաղելու․ Արցախի ՄԻՊ
Սեպտեմբեր 25 23:27 2023

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։

Շատ շտապ, առանց հապաղելու»,- ընդգծել է նա։