Մարդկանց այրվածքներն այնքան խորն են, որ մինչև ոսկորներն են հասել․ Գոնե Կարմիր խաչը Հայաստան հասցնի նրանց․ Ստեփանակերտում պայթյունից տուժածի հարազատ


Մարդկանց այրվածքներն այնքան խորն են, որ մինչև ոսկորներն են հասել․ Գոնե Կարմիր խաչը Հայաստան հասցնի նրանց․ Ստեփանակերտում պայթյունից տուժածի հարազատ
Սեպտեմբեր 25 22:40 2023

Պայթյունից վիրավորում ստացածները ցավից բղավում են, բայց օգնող չկա, News.am-ին ասել է Ստեփանակերտի հարակից տարածքում՝ բենզինի պահեստարանում տեղի ունեցած ուժեղ պայթյունից վիրավորում ստացած Արմեն Բեգլարյանի հարազատը։

«Հարազատներս այնտեղ են եղել, վիրավոր վիճակում են: Մարդկանց այրվածքներն այնքան խորն են, որ մինչև ոսկորներն են հասել։ Մարդիկ ցավից բղավում են, բայց օգնող չկա, գոնե Կարմիր խաչը Հայաստան հասցնի այդ մարդկանց»,- ասել է նա։

Տուժածի հարազատը պատմել է, որ իրենք գնացել էին բենզին վերցնելու, որպեսզի գան Հայաստան։