Կան հարյուրավոր տուժածներ, զոհերի ու վիրավորների թիվ դեռևս հնարավոր չէ պարզել. Արցախի ՄԻՊ


Կան հարյուրավոր տուժածներ, զոհերի ու վիրավորների թիվ դեռևս հնարավոր չէ պարզել. Արցախի ՄԻՊ
Սեպտեմբեր 25 22:00 2023

Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

 

«Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։

 

Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»,- նշել է նա։

 
 

Հիշեցնենք, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։