Հարյուրավոր տուժածների կյանքը փրկելու համար խիստ անհրաժեշտ է նրանց օդային ճանապարհով տարհանել․ Արցախի ՄԻՊ


Հարյուրավոր տուժածների կյանքը փրկելու համար խիստ անհրաժեշտ է նրանց օդային ճանապարհով տարհանել․ Արցախի ՄԻՊ
Սեպտեմբեր 25 17:58 2023

Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։

Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը։