Արցախում 2 ադրբեջանցի է մահացել


Արցախում 2 ադրբեջանցի է մահացել
Սեպտեմբեր 25 11:26 2023

Արցախում  ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել, մեկը վիրավորվել է, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

 
 
 

«Սեպտեմբերի 24-ին` ժամը 17:35-ի սահմանում, ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի զինվորական ավտոմեքենա։ Հակատանկային ականի պայթյունի հետևանքով՝ զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Աքրամ Շադմանովը և Թուրալ Սեիդովը։ Մեկ այլ զինծառայող՝  Էլվին Ալիևը, ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ», - ասվում է հաղորդագրության մեջ։