Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ


Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ
Սեպտեմբեր 25 10:59 2023

Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդը։

«Էրդողանն այցելում է Նախիջևան՝ մղելու և պարտադրելու Հայաստանի ինքնիշխան տարածքով ցամաքային ճանապարհով բացել Թուրքիան Ադրբեջանին կապող «Զանգեզուրի միջանցքը»՝ առանց Հայաստանի կողմից որևէ առարկության:

Սա լավ նորություն չէ նաև Հնդկաստանի համար, քանի որ այն նպատակ ունի ակտիվացնել պանթուրքիստանական ճանապարհը դեպի Քաշմիրի դարպասներ:

Հնդկաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը ծրագրված է Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակի կողմից։ Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին»,-ասել է նա: