Վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են (տեսանյութեր, լուսանկարներ)


Վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են (տեսանյութեր, լուսանկարներ)
Սեպտեմբեր 25 09:02 2023

Վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։

Առավոտյան ժամը 07։45-ի դրությամբ Երևանի Սարյան փողոցն արդեն փակ էր։ Փակ է նաև Ռուբինյանց փողոցն ու Տերյան-Մոսկովյան խաչմերուկը։

Երիտասարդական մետրոյի հատվածից արգելափակված է Աբովյան փողոցով մեքենաների երթևեկությունը։ Բացի այդ երթևեկությունն արգելափակված է նաև Կիևյան կամուրջի սկզբնամասում, Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ և Կոմիտասի Սուրբ խաչ եկեղեցու մոտ։

Անհնազանդության ակցիաներից տեսանյութերն ու լուսանկարները՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։