Հրատապ լուր.Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք


Հրատապ լուր.Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք
Սեպտեմբեր 24 14:57 2023

Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է «ՍիվիլՆեթ»-ը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։