Անօթևան մնացած և Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները կտեղափոխվեն Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ. պաշտոնական


Անօթևան մնացած և Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները կտեղափոխվեն Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ. պաշտոնական
Սեպտեմբեր 24 13:28 2023

Վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները կտեղափոխվեն Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:

Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ: