«Զանգեզուրում պատերազմի նախապատրաստություն.Թուրքական ամենամեծ թերթերից մեկի ՝ «Türkiye»-ի հրապարրակումը


«Զանգեզուրում պատերազմի նախապատրաստություն.Թուրքական ամենամեծ թերթերից մեկի ՝ «Türkiye»-ի հրապարրակումը
Սեպտեմբեր 23 21:37 2023

Թուրքական ամենամեծ թերթերից մեկը՝ «Türkiye»-ն այսօր անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

«Զանգեզուրում պատերազմի նախապատրաստություն. Իրանը և Հայաստանը զորքեր են կուտակում» վերտառությամբ հոդվածում թուրքական հոդվածագիրը նշում է, որ իբր Արցախից դուրս եկող հայկական ուժերը կուտակվում են Սյունիքում, որպեսզի թույլ չտան միջանցքի բացումը։

Այս հոդվածը մաս է կազմում Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական առաջիկա հնարավոր հարձակման տեղեկատվական նախապատրաստության, որի մասին գրել եմ ավելի վաղ։ Արցախի վրա վերջին հարձակումը ավելի մեծ ու կարևոր պատերազմի մի մասն է։

 

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան