Արցախը հանձնողը Սյունիքն էլ է հանձնելու, Երևանն էլ․ իրազեկման քայլերթ՝ Երևանի փողոցներում (տեսանյութ)


Արցախը հանձնողը Սյունիքն էլ է հանձնելու, Երևանն էլ․ իրազեկման քայլերթ՝ Երևանի փողոցներում (տեսանյութ)
Սեպտեմբեր 23 13:24 2023

Մայրաքաղաքում մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցա են իրականացնում։ «Արցա՛խ», «Նիկո՛լ, թշնամի՛» վանկարկումներով նրանք իրազեկման քայլերթ են իրականացնում Երևանի փողոցներում։

 

 

ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը երիտասարդներին դասադուլի կոչ արեց։ Նրա խոսքով՝ աշխատանքի կամ դասի չգնալով առանց կրթության կամ փողի չենք մնա, բայց կարող ենք առանց հայրենիք մնալ, քանի որ հայրենիքի կյանքը վտանգի տակ է։

 

«Արցախը հանձնողը Սյունիքն էլ է հանձնելու, Երևանն էլ։ Թշնամու շահը սպասարկողը չի կարող փոխվել և հայկական շահեր սպասարկել։ Արցախում իրավիճակ փոխելու մի տարբերակ կա․ Հայստանում իշխանությունները պետք է նորից տեր կանգնեն ժողովրդի իրավունքներին։ Ո՛չ ռուսն է մեզ փրկելու, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ էլ պարտավոր են, եթե մենք անտարբեր նայում են, թե ինչպես են մեր քույրերին և եղբայրներին Արցախում սպանում»,- ասաց նա։

 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում ցույցեր են սկսվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականաի և արցախցիներին օգնելու պահանջով։