Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով․ ադրբեջանական ուժերը մտել են առաջին տներ


Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով․ ադրբեջանական ուժերը մտել են առաջին տներ
Սեպտեմբեր 23 06:00 2023

Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։

Այստեղ տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը»։