Ադրբեջանը վիրավոր ու անօգնական հայ կանանց գերեվարել է


Ադրբեջանը վիրավոր ու անօգնական հայ կանանց գերեվարել է
Սեպտեմբեր 23 09:11 2023

Ադրբեջանը վիրավոր ու անօգնական հայ կանանց գերեվարել է։ Այդ մասին վկայում է տարածված տեսանյութը, որտեղ ադրբեջանական կողմը փորձում է հումանիտար ձևանալ։

Իր կողմից նախ սովի մատնած, ապա կրակի տակ առած մարդկանց հորդորում են չմտահոգվել, քանի որ վիրավորներին բուժօգնություն կցուցաբերվի։ Թշնամին չի մոռացել նաև տեսախցիկի դիմաց կերակրել վիրավոր ու տուժածներին։ Նրանց թվում նաև մի տղամարդ կա։

Թե որ հատվածից են գերեվարվել արցախցիները, առայժմ պարզ չէ։