Ադրբեջանը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել հայ զինվորականներին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանական կողմը պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել վիրավոր հայ զինվորականներին կամ օգնել նրանց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ»,- գրել է Իլհամ Ալիևի խորհրդականը X սոցիալական ցանցի իր էջում։